Քաղաքական

22.02.2012 11:30


Հակոբ Հակոբյանը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել

Հակոբ Հակոբյանը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել

ԱԺ անկուսակցական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերեր Հակոբ Հակոբյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։ «7օր»–ի հետ զրույցում այս մասին ասել է անձամբ Հակոբ Հակոբյանը՝ խոստանալով քիչ ավելի ուշ ներկայացնել իր այդ քայլի դրդապատճառները։

Հիշեցնենք, որ մինչև այս նա «7օր»–ին տեղեկացրել է, որ մտադիր է մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրվել թիվ 41 ընտրատարածքում:

Մեկ այլ անկուսակցական պատգամավոր՝ Լյովա Խաչատրյանն էլ «7օր»–ի հետ զրույցում հայտնել է, որ դեռ չի կողմնորոշվել և առայժմ որևէ կուսակցության չի անդամագրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը